«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայտնի միջադեպից հետո, երբ բնապահպանները գետերի աղտոտված ջուր հյուրասիրեցին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, վերջինս կարծես թե չի խրատվել: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ նախարարը Ջերմուկում շուրջ 400 ծառ հատելու եւ հէկ կառուցելու թույլտվություն է տվել: Վայոց ձորի մարզի մի խումբ բնակիչների կողմից ստացած ահազանգի հետքերով գնալով «Ժողովուրդ»-ը բացահայտեց, որ Ջերմուկ քաղաքի ձկնաբուծարանի հարակից տարածքում զանգվածաբար ծառեր են հատվում: Ավելին՝ հատված ծառերը հանվել են վաճառքի: Մեր լրագրողը, որպես շինարար, զրուցեց թարմ կտրված ծառերը վաճառող Խաչիկի հետ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նոր կառուցվող հէկ-ը փաստացի պատկանում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ բնականաբար ուրիշի անունով: Բացի այդ` Հովսեփյանը եւս 3 հէկ ունի նույն Վայոց ձորի մարզում՝ դարձյալ այլ անձանց անուններով»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: