Պուտինը շնորհավորել է ՌԴ ՊՆ ղեկավարությանն ու ռազմարդյունաբերական համալիրին «Օրեշնիկ» հրթիռի հաջող փորձարկման կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահը խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության նախարարության ղեկավարության, ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչների և հրթիռային համակարգեր մշակողների հետ։

Վլադիմիր Պուտինն անդարադարձել է «Օրեշնիկ» գերձայնային հրթիռին, որով ռուսական ուժերն օրերս հարվածել են Ուկրաինայի Դնեպր քաղաքին: Կրեմլի ղեկավարը շնորհավորել է ներկաներին հրթիռի հաջող փորձարկման կապակցությամբ: Նա հավելել է, որ «Օրեշնիկը» հին, խորհրդային համակարգերի արդիականացման արդյունք չէ, այլ ամբողջովին ժամանակակից զենք է:

«Ինչպես արդեն ասվել է, կշարունակենք փորձարկումները, այդ թվում՝ մարտական պայմաններում՝ կախված անվտանգային սպառնալիքների բնույթից: Առավել ևս որ այդպիսի համակարգերի պաշարներ ունենք: Այսօր այս հրթիռներին հակազդելու միջոցներ աշխարհում չկան»,- նշել է նա, հավելել՝ Ռուսաստանը նմանատիպ այլ համակարգեր էլ ունի, որոնք պետք է փորձարկվեն:

Պուտինը նաև զեկույցներ է լսել: Ռազմավարական հրթիռային ուժերի գլխավոր հրամանատարը, ի թիվս այլնի, նշել է, որ հեռահարության շնորհիվ «Օրեշնիկ» հրթիռները կարող են հարվածել թիրախների ամբողջ Եվրոպայում։

«Զենքի այս տեսակի զանգվածային օգտագործումը համեմատելի կլինի միջուկային զենքի օգտագործման հետ»,- եզրափակել է Սերգեյ Կարակաևը։




Լրահոս