
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ հայտնել Է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։
«Ուրբաթ օրը Ֆլորիդայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն առաջին հանդիպումն է անցկացրել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Նրանք քննարկել են անվտանգության գլոբալ մարտահրավերների ամբողջ համալիրը, որոնց բախվում է դաշինքը»,- ասված է հայտարարության մեջ։