«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահի նստավայրի ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունը եւս իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Վերջին անգամ նախագահական նստավայրի մեքենաներն ապահովագրվել են այս տարվա փետրվարին, եւ այդ նպատակով ծախսվել է 2 մլն դրամ: Իսկ ապահովագրությունն իրականացվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փոքր որդուն՝ Լեւոն Քոչարյանին պատկանող «Նաիրի ինշուրիանս» ընկերությունում: Իսկ ահա Ազգային ժողովն իր մեքենաներն ապահովագրել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունում, եւ այդ նպատակով վճարել 4.1 մլն դրամ: Ինչ վերաբերում է կառավարության աշխատակազմին, ապա նրանք գերադասել են մի քանի ընկերությունների»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: