Տրանսպորտի թանկացման դեմ ակցիաները շարունակվում են։
«Մայր Հայաստան» շարժումը Երևանի տարբեր վարչական շրջաններում շարունակում է նախաձեռնած ակցիաներն ու ստրոագրահավաքը՝ շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ։
Նշենք, որ երեկ՝ նոյեմբերի 22-ին, «Մայր Հայաստան» շարժման շատ անդամներ իրազեկման ակցիա, երթ և ստրոագրահավաք են իրականացրել Նոր Նորք վարչական շրջանում։
Նշենք, որ իրազեկման ակցիաները «Մայր Հայաստան» շարժումը սկսեք է դեռ աշնան սկզբին, իսկ ArmLur.am-ի հետ զրույցում շարժման անդամները բազմիցս նշել են, որ դեմ են տրանսպորտի թանկացմանը և պայքարելու են, որ այն չթանկանա։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվար ամսից կգործարկվի hանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի նոր սակագները․ գալիք տարում 1 օրվա ուղետոմսը կարժենա 880 դրամ, 7 օրվա փաթեթը՝ 4800 դրամ, 30 օրվանը՝ 8800 դրամ, 90 օրվանը՝ 23.600 դրամ, իսկ 1 տարվանը՝ 88.800 դրամ։
Աննա Սրապիոնյան