
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «խիզախ» է որակել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը՝ ասելով, որ կարևոր է այն իրականացնել։
«Մենք միջազգային ասպարեզում մոբիլիզացրել ենք մեր բոլոր ուժերը՝ պաղեստինյան պետության ճանաչման համար։ Մենք նաև շարունակում ենք մեր ջանքերը՝ արագորեն հարկադիր գործողություններ ձեռնարկելու՝ դադարեցնելու Իսրայելի ցեղասպանությունը Պաղեստինում:
Ցանկանում եմ մեր աջակցությունը հայտնել Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Գալանտի նկատմամբ ձերբակալության օրդեր տրամադրելու ՄՔԴ որոշմանը: Մենք կարծում ենք, որ կարևոր է, որ այս խիզախ որոշումը կյանքի կոչվի», – ասել է Էրդողանը Ստամբուլի միջազգային տոնավաճառում։