
Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։33-ին, մարվել՝ 21։02-ին։ Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ, որից հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ իրականացրել են մոտ 12 հա տարածքում: