Նոյեմբերի 13-ին կայացած Իջեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցել է ցուցակային 13.857 ընտրողներից 8716-ը, այսինքն` ցուցակային ընտրողների 62,8 տոկոսը: Քվեարկելու էին բերում նաեւ մեծահասակ, դժվարությամբ տեղաշարժվող անձանց եւ ակնհայտ հոգեկան շեղում ունեցող, ինքնուրույն քվեարկելու ոչ ունակ քաղաքացիների: Իջեւանում այդ օրը գտնվող գրեթե բոլոր չափահաս անձիք մասնակցել են ընտրություններին: Իսկ մասնակցության ոչ բարձր տոկոսը պայմանավորված է նրանով, որ ցուցակներն ուռճացված են, դրանցում տեղ են գտել վաղուց ի վեր Իջեւանում չբնակվող, սակայն հաշվառման մեջ գտնվող մարդիկ:
ՈՒՌՃԱՑՎԱԾ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ