2024 թ.–ի հոկտեմբերին ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 8 հազար 414 անձով։
ArmLur.am-ը, վերլուծելով Վիճակագրական կոմիտեի և ՀՀ զբոսաշրջության կոմիտեի տրամադրած տվյալները, արձանագրել է՝ այս տարվա հոկտեմբերին Հայաստան է այցելել 203 հազար 810 զբոսաշրջիկ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 195 հազար 396 զբոսաշրջիկ։
Դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից:
Համաձայն զբոսաշրջության կոմիտեի 2024 թվականի հոկտեմբեր ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից՝ 838.6 հազար զբոսաշրջիկ, Վրաստանից՝ 220.7 հազար և Իրանից՝ 151.1 հազար:
ArmLur.am-ը, ուսումնասիրելով Վիճակագրական կոմիտեում առկա տվյալների արդեն մի քանի ամիս հրապարակվող տվյալները, արձանագրեց, որ Հայաստան եկած զբոսաշրջիկների մուտքն ամենաշատը տեղի է ունեցել օդային ճանապարհով։
Էմմա Միքայելյան