Սինգապուրում մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնը մրցախաղը:
Չեմպիոնական մրցախաղում աշխարհի չեմպիոնի տիտղոսը փորձելու է պահպանել Չինաստանից Դին Լիժենը, իսկ հավակնորդների մրցաշարի հաղթողը Հնդկաստանից Գուկեշ Դոմարաջուին է:
Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը մեկնարկում է նոյեմբերի 25-ին: Այն բաղկացած է 14 դասական պարտիայից և հնարավոր ոչ-ոքիի դեպքում շախմատիստները կմրցեն թայ-բրեյքում:
Պատմության մեջ երկրորդն անգամն է, որ աշխարհի չեմպիոնի մրցախաղն անցկացվում է հարավարևելյան Ասիայում: 138 տարվա մեջ առաջին անգամն է, որ չեմպիոնի կոչման համար պայքարելու են Ասիա մայրցամաքի երկու ներկայացուցիչ:
Չեմպիոնական մրցախաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 12:30-ից: