Հայրենի գործադիրում լարված իրավիճակ է։
Վերջին պաշտոնանկություններից հետո Կառավարությունում բոլորը շունչները պահած սպասում են, թե ում է Նիկոլ Փաշինյանի սուրը հաջորդիվ հասնելու։
Կառավարության անդամները փորձում են մի շնչով բոլոր հարցերը կարգավորել, թղթաբանության հետ կապված հարցերը լուծել, կիսատ մնացած աշխատանքներն ավարտին հասցնել, որպեսզի հանկարծ Նիկոլ Փաշինյանն իրենց էլ մի sms չգրի ու հեռացնի աշխատանքից։
Իշխանության անդամները Նիկոլ Փաշինյանի անկանխատեսելի որոշումներից դեռ ուշքի չեն գալիս, չգիտեն՝ էլ ինչ անակնկալ է պատրաստել իրենց համար, քանի որ վերջինս իր թիմակիցներին տեղյակ չի պահում իր որոշումների մասին։
Ինչպես Փաշինյանն իր հարցազրույցում էր հայտարարել, պաշտոնանկությունների վերաբերյալ որոշումների մասին sms-ի միջոցով է հայտնել, իսկ որոշումները միանձնյա է կայացրել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան