Տավուշի մարզի հանրակրթական շատ դպրոցներում դասագրքերը ժամանակին եւ ամբողջ ցանկով ստանալու խնդիր կա: Պատճառն այն է, որ աշակերտների սոցիալապես անապահով ծնողները չեն կարողանում հոգալ իրենց զավակների դասագրքերի վարձակալության վճարները: Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղի դպրոցում վերջին 10 տարում դասագրքերի վարձակալության գումարների 320 հազար դրամ պարտք է գոյացել: Խաշթառակի միջնակարգ դպրոցի տնօրեն Գերասիմ Թիրաբյանն այս հարցում ակնկալում է բարեգործների աջակցությունը: Մեր ժողովրդի պատմության ամենածանր ժամանակաշրջաններում հայ շինականը հոգացել է իր երեխայի դասագրքի ծախսը, իսկ ազատ, անկախ Հայաստանում չի կարողանում:
Տավուշ