«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել առաջնորդ Սերժ Սարգսյանին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հրաժարականների դիմումներ կներկայացնեն նաեւ մի շարք նախարարներ. ՀՀ ֆինասների նախարար Դավիթ Սարգսյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ու ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Երեկ այս նախարարներից հնարավոր չեղավ պարզել լուրի իսկությունը: Նրանք վարչապետի դիմումից հետո ընդհատակ էին անցել:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: