Թուրքիան արգելել է Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը լուսաբանած կանադացի լրագրողի մուտքը երկիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան արգելել է կանադացի լրագրող Նիլ Հաուերի մուտքը երկիր։ Լրագրողը X-ի իր էջում գրել է, որ Թուրքիա էր մեկնել Երևանից՝ զբոսաշրջության նպատակով, սակայն իրեն բերման են ենթարկել և տեղեկացրել, որ «սև ցուցակում» է։

«16 ժամ անց Ստամբուլի օդանավակայնից հետ են ուղարկել Հայաստան։ Ես ոչ մի հանցանք չեմ գործել։ Ես հազվադեպ եմ հաղորդում Թուրքիայի մասին, չեմ անդրադառնում քրդական կամ գյուլենական հարցերի, որովհետև արտասահմանցի լրագրողներն այնտեղ խնդիրներ են ունենում:

Կասկածներ ունեմ, որ այս արգելքը դրվել է Ադրբեջանի խնդրանքով կամ առնվազն ներգրավվածությամբ։ Ես լայնորեն լուսաբանել եմ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունները և Ալիևի վարչակարգի իրականացրած էթնիկ զտումները»,- գրել է լրագրողը։




Լրահոս