
Ջոն Կիրակոսյանի անվան N20 դպրոցի ուսուցչին, ում ամիսներ առաջ ձերբակալել էին անառակաբարո արարքի համար, շարունակում է մնալ կալանքի տակ։ Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ դեռ հոկտեմբեր ամսին Ազգային անվտանգության ծառայությունը մտել էր Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց, ինչից հետո ֆիզիկայի ուսուցչին բերման էին ենթարկել: Ուսուցիչը մեղադրվում է անառակաբարո արարքի համար:
Տեղի ունեցած դեպքերից հետո էլ դպրոցի աշակերտները դասադուլ էին իրականացրել ՝ այդ կերպ փորձելով իրենց բողոքի ձայնը բարձրացնել, քանի որ դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանին աշխատանքից հեռացրել էին և տնօրենի պաշտոնակատար էին բերել դրսից թեկնածուի, որի մասին իմանալով՝ մի շարք ծնողներ նույնպես գնացել էին դպրոց՝ իրենց բողոքը հայտնելու։
Էմմա Մարտիրոսյան