ArmLur.am-ի տեղեկություններով՝ Նվեր Մարությանին մեղադրանք է առաջադրվել։
Նա, լինելով ՀՀ ՊՆ զորամասի կապի պետի պաշտոնում, կոչումով՝ մայոր, 2022 թվականի հուլիս ամսից մինչև 2024 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՊՆ զորամասի կապի և ԱԿՀ միջոցների պահեստից դուրս է բերել՝ ի պաշտոնե իրեն վստահված և իր պատասխանատվության տակ գտնվող առանձնապես խոշոր չափի, ընդհանուր` 11.112.630 ՀՀ դրամ արժողության կապի և ԱԿՀ տարբեր միջոցներ, որոնք քննությամբ չպարզված անձանց իրացնելու եղանակով հափշտակել է:
ArmLur.am-ին հայտնի դարձավ նաև, որ Օգանես Ալբերտի Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասի ավտոծառայության և զրահատանկային ծառայության պետ, դիզվառելիք տրամադրելու դիմաց ավտոպահեստամասեր ձեռք բերելու վերաբերյալ նախապես պայմանավորվածության գալով Կոտայքի մարզի Արգել գյուղի բնակչի հետ, զորամասի ՎՔՆ-ից՝ իրեն վստահված թվով 8 պլաստմասե տարրաներում լցված ընդհանուրը 160 լիտր դիզվառելիքը նույն ՈՒԳԱ մարտկոցի ջոկի` պայմանագրային զինծառայող հանդիսացող վարորդին ժամանակավորապես կցված «ՈՒԱԶ» մակնիշի ՊՆ ավտոմեքենայով տեղափոխել և փոխանցել է վերոնշյալ անձին:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան