ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ու գրասենյակի փաստաբանները երեկ այցելել են Շիրակի մարզ` պարզելու, թե պաշտպանվածության առումով ինչ իրավիճակ է ՀՀ երկրորդ քաղաքում: Գյումրիում, Կարեն Անդրեասյանի սպասածին հակառակ, հասարակական սեկտորի ներկայացուցիչներն ու քաղաքացիներն այնպիսի վերաբեմունք են ցուցաբերել, որ ՄԻՊ ղեկավարն ասել է. «Քաղաքացին ուղղակի չի վստահում օմբուդսմենի ինստիտուտին»:
Իրավունքների խախտման դեպքերի բախված շատ գյումրեցիներ գնացել են անձամբ Անդրեասյանի հետ հանդիպելու, սակայն հուսախաբ հեռացել են, քանի որ պաշտպանի գրասենյակի փաստաբանները նրանց գրեթե ոչնչով չեն օգնել, այլ միայն խորհուրդ են տվել դիմել դատական միջամտության: Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պաշտպանի գրասենյակի արձանագրած առաջընթացները Գյումրիում դեռեւս նկատելի չեն համարում: Սակայն, ի վերջո, մեկ ընդհանուր համաձայնության քաղաքացիական հասարակության եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները եկել են. սկսել համագործակցություն, մինչեւ իրականություն կդառնա Շիրակում պաշտպանի գրասենյակի մասնաճյուղ բացելու գաղափարը:
Գյումրի