Կենտրոնի թաղապետարանից նոր պաշտոնյայի են կալանավորել․ Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ ով է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 22-ին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում կրկին ձերբակալություններ են տեղի ունեցել։ Լուրը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Իսկ թե ինչ քրեական գործով են ձերբակալություններ եղել, «Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 23-ին գրել էր․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր սկանդալ է բացահայտել Կենտրոնի թաղապետարանի աշխատակազմի պաշտոնյաների մասով։ Մասնավորապես, Հակակոռուպցիոն կոմիտե օպերատիվ խումբը խմբով կաշառք ստանալու համար Կենտրոնի թաղապետարանի երկու պաշտոնյաների է ձերբակալել։ Ձերբակալվածները թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցներ են եղել ու խմբով ներգավվել են կաշառքի գործընթացում:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հակակոռուպցիոն կոմիտե՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվել եւ ինչ նոր բացահայտում է իրականացվել. ի պատասխան՝ լրատվական բաժնից հայտնեցին, որ Կենտրոնի թաղապետարանի երկու պաշտոնյաներ Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ունեն մեղադրյալի կարգավիճակ։ Նրանք մեղադրվում են խմբով կաշառք ստանալու համար»։

Քնար Մանուկյան




Լրահոս