
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։
Ոչ օրինական ճանապարհով փորձ է արվել ներմուծել ոսկենման զարդեր և 16 350 ԱՄՆ դոլլար,
օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային վերարկուներ,
բացահայտվել է 1030 տուփ մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտների տեղափոխման դեպք,
մաքսային ծառայողները կանխել են չհայտարարագրված դեղորայքի ներմուծման փորձը,
ՀՀ պետական սահմանով փորձ է արվել անցկացնել չհայտարարագրված դիզելային վառելիք։