ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հերթական անգամ մերժել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին․ այս անգամ ընդհանրապես չի եկել հանդիպման։
Այսօր «Հրապարակ»-ը գրել էր, որ Հովիկ Աղազարյանը այսօր ժամը 16:00-ին՝ ԱԺ պատգամավորի իր մանդատը վայր դնելու վերաբերյալ որոշումը հրապարակելուց առաջ հանդիպելու է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ հանդիպումը, այդպես էլ չի կայացել, այսինքն՝ Հովիկ Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին:
ArmLur.am-ը տապալված հանդիպման մասով պարզաբանումների համար դիմեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Մովսես Հարությունյանին, սակայն խոսնակը ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց մերժված հանդիպման մասին տեղեկությունը՝ միայն հայտնելով, որ չի մեկնաբանում հանդիպման մասին լուրը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության նիստում հորդորել էր Հովիկ Աղազարյանին վայր դնել պատգամավորական մանդատը։ Վարչության նիստից հետո Ալեն Սիմոնյանը Վիետնամից զանգահարել էր Հովիկ Աղազարյանին ու հորդորել մանդատը վայր դնել, բայց մերժվել էր։