Ադրբեջանական Trend գործակալության լրագրողը՝ Վրաստանում, հոդված է գրել վրացահայերի մասին: Ներկայացնում ենք հոդվածի՝ այս օրերին Վրաստանում հայերի տրամադրությունները շոշափող հատվածը.
«Թբիլիսին, որ դեռ «դողում է» Աբխազիայի և Հարավային Օսիայի ապօրինի անջատումից, կանգնած է մեկ այլ աշխարհագրական «անդամահատման» առջև:
Վրացահայերն այս օրերին շտապում են Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ և ժամերով հերթ են կանգնում Թբիլիսիում Ռուսաստանի դեսպանատան առջև: Դրանք Սամցխե-Ջավախքի բնակիչներն են: Ծանոթ իրավիճակ է, այնպես չէ՞:
Մինչ Աբխազիայի և Հարավային Օսիայի անջատումը, այս տարածքում բնակվողները նույնպես ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն»: