Անթալիայում Sukhoi Superjet 100 ինքնաթիռի ավիավթարի հետաքննությունը վարում է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության տրանսպորտային պատահարների հետաքննության կենտրոնը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Միջպետական ավիացիոն կոմիտեն։
«Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի և Ռուսաստանի օդային օրենսդրության 13-րդ հավելվածի հիման վրա Միջպետական ավիացիոն կոմիտեն նշանակել է լիազոր ներկայացուցիչ և խորհրդատուներ՝ հետաքննությանը մասնակցելու համար»,- ասված է հաղորդագրությունում։
Ռուսաստանի «Ազիմուտ» ավիաընկերությանը պատկանող Sukhoi Superjet 100 մարդատար ինքնաթիռի շարժիչը նոյեմբերի 25-ին Թուրքիայի Անթալիա քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո բռնկվել էր։
«Ազիմուտ» ավիաընկերության ներկայացուցիչը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ Սոչի-Անթալիա չվերթը կատարող ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել քամու պատճառով։ Ուղևորներին տարհանել են փչովի թեքահարթակներով, տուժածներ չկան։