
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունում Տիգրան Համբարձումյանն առաջատարների թվում է։
Հայաստանը ներկայացնող շախմատիստը նախավերջին մրցափուլից առաջ մինչև 12 տարեկանների խմբում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսում է 2-9-րդ տեղերը։