
Թուրքիայում` Մալաթիա նահանգից 41 կմ հեռավորության վրա, 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Եվրոպական–միջերկրածովյան սեյսմակենտրոնը։
Երկրաշարժը տեղի է ունեցել այսօր` Թուրքիայի ժամանակով 17:20–ին։
Ցնցումները գրանցվել են 8 կմ խորության վրա։