ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ հայտարարել էր, որ ՀՀ վարչապետի հրաժարականը կշռադատված էր ու մտածված:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանից armlur.am լրատվականը փորձեց պարզել` էլ որ նախարարների հրաժարականն է լինելու կշռադատված ու մտածված:
Պրն. Սահակյանը նախ հիշեցրեց Սահմանադրության այն դրույթը, ըստ որի` 10 օրվա ընթացքում ՀՀ նախագահը պետք է նշանակի վարչապետ, և 20 օրվա ընթացքում` նախարարական ապարատ:
«Իսկ թե ով կմնա կամ ով կգնա, այսինքն` ով հրաժարական կտա, այդ հարցերը մեր քաղաքական խորհրդում դեռ չեն քննարկվել»,-ասաց պրն. Սահակյանը:
-Այսինքն` նախարարական պաշտոններից հեռացողներ կլինե՞ն:
-Ես նման բան չասացի: Պարզապես մենք դեռ նման հարց չենք քննարկել:
Սոնա Դավթյան