ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հեղուկ գազի գինը կրկին աճել է. ինչն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարորդները ArmLur.am-ին ահազանգում են, որ հեղուկ գազի գինը կտրուկ աճել է: Նախկինում հեղուկ գազի գինը հասնում էր մինչև 160 դրամի, սակայն հիմա հեղուկ գազը դարձել է 180 դրամ:

ArmLur.am-ը գրել էր, որ ամիսներ առաջ նույնպես շատ մեծ քննարկամների առիթ էր դարձել հեղուկ գազի գնի բարձրացումը, որի գինը գերազանցում էր 240 դրամը:

Նշենք, որ, երբ հեղուկ գազի մասին սկզբում խոսվում էր, այդ ժամանակ գինը տատանվում էր 90-ից մինչև 100 դրամի սահմաններում, սակայն հիմա գնի բարձրացումը ակնհայտ է:

ArmLur.am-ը կապ հաստատեց տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ՝ հասկանալու համար՝ ի՞նչն է գնի բարձրացման պատճառը։

Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին երկու գործոն է ազդում գնի բարձրացման վրա, դրանցից մեկը այն է, որ գազի շուկայում գինը հասել է 1000 խորանարդ/մետրը 600 դոլարի՝ տարվա սկզբի համեմատ մոտ 50%-ով թանկացել է և դրան գումարած Վերին Լարսի անցակետում եղանակով պայմանավորված խցանումները:

«Մայիս ամսից սկսած՝ շուկայում ունենք որոշակի խնդիրներ, շուկայում մենաշնորհություն է նկատվում, փոքր կազմակերպությունները դուրս են մնացել շուկայից, և մի քանի խոշոր կազմակերպություններ կարողանում են գին թելադրել շուկայում»:

Տնտեսագետի խոսքով՝ առաջիկայում գնի նվազումը քիչ հավանական է, այլ հնարավոր է կրկին գնի բարձրացում՝ դարձյալ Վերին Լարսի անցակետով պայմանավորված, ինչը ամեն տարի լինում է:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս