
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը կմասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էնդրյու Բեյթսը։
«Նախագահը խոստացել է, որ ինքը կլինի այն մարդու երդմնակալության արարողությանը, ով կհաղթի ընտրություններում: Նա և առաջին տիկինը պատրաստվում են կատարել այդ խոստումը: Նախագահը դա տեսնում է որպես մեր ժողովրդավարական արժեքներին նվիրվածության կարևոր դրսևորում և հարգանքի տուրք ժողովրդի կամքին»,- լրագրողներին ասել է Բեյթսը։
Հիշեցնենք՝ Թրամփը հաղթել է նոյեմբերի 5-ին կայացած ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Հանրապետականի երդմնակալությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին։