
Մեկ օրում Սիրիայի սահմանը Լիբանանից հատել է ավելի քան 2,2 հազար մարդ։ Այս մասին հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, 1-ին աստիճանի կապիտան Օլեգ Իգնասյուկը։
«Օրվա ընթացքում 2229 մարդ Լիբանանի տարածքից հատել է Սիրիայի Արաբական Հանրապետության սահմանը «Էլ-Արիդա», «Էլ-Ջավասիա», «Էդ-Դաբուհիյա», «Ջիսր-էլ-Քամար», Ջայդութ-Յաբուս» ուղղություններով»,- ասել է Իգնասյուկը։