ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ Էդգար Խաչատուրի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2֊րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով քննվող թիվ ԱՎԴ4/0040/01/22 քրեական գործով հանդիսանալով մեղադրյալ, հիշյալ քրեական գործով հերթական դատական նիստի ընթացքում՝ 2024 թվականի փետրվարի 16-ին՝ ժամը 16։10֊ի սահմաններում, դատարանի կողմից նույն գործով տուժող Անի Հայրապետյանին ուղղված՝ մեղադրյալի դեմ բողոք֊պահանջ ունենալու հարցի վերաբերյալ հնչեցված պատասխանի կապակցությամբ, դատական նիստի ընթացքում դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և դատարանի նկատմամբ ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք, որը դրսևորվել է դատավարությանը մասնակից հանդիսացող տուժող Անի Հայրապետյանի հասցեին հայհոյանքներ հնչեցնելով։
Այնուհետև, նախագահող դատավորը պահանջել է մեղադրյալ էդգար Գրիգորյանից հանդարտվել, դադարեցնել հակաբարոյական և հակաիրավական վարքագիծը, ենթարկվել դատական նիստի կարգին, մինչդեռ վերջինս շարունակել է իր գործողությունները և կրկին հայհոյել տուժող Անի Հայրապետյանին՝ այդ կերպ վիրավորելով նրան ու խախտելով դատական նիստի կարգը, ինչը հնարավոր է եղել դադարեցնել միայն դատավորի կողմից դատական նիստի դահլիճից հեռացնելը դատավարական սանկցիայի կիրառելու արդյունքում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան