QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր. Երևանի քաղաքապետարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ տոմսային համակարգի անխափան աշխատանքի ապահովման նկատառումներով այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր։

«Տեղեկացնում ենք նաև, որ բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը ավարտական փուլում է, այժմ իրականացվում են փորձարկման աշխատանքներ։ Առաջիկայում կհայտարարվի ամբողջական գործարկման մասին»,- նշված է հաղորդագրության մեջ։




Լրահոս