Նոյեմբերի 25-ի գիշերը՝ 2.35-ին, հիվանդանոցից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 15-ամյա պատանի, որի հայրը հիվանդանոցում հայտնել էր, որ որդին նկուղում ընկել է շամփուրի վրա:
ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության ծառայողները, սակայն, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 1.30-ի սահմաններում Շոպրոնի փողոցի 1-ն նրբանցքի շենքերից մեկի մոտ մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի ժամանակ պատանուն դանակով հարվածել է ոմն Հայկը:
Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզել են վիճաբանության մասնակիցների ինքնությունը: Պարզվել է, որ 15-ամյա պատանուն դանակով հարվածել և ծանր մարմնական վնասվածք է պատճառել Ջրվեժի բնակիչ 22-ամյա երիտասարդը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչություն, որտեղ խոստովանել է կատարած հանցագործությունը:
22-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Նոր Նորքի քննչական բաժին:
Հանգամանքները պարզվում են: