Ֆրանսուա Օլանդը կայցելի տարածաշրջան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաջորդ ամիս պաշտոնական այց կկատարի Ադրբեջան: Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյերը հայտարարել է, որ այդ այցը քաղաքական առումով չափազանց կարևոր է. տեղեկացնում է APA-ն:

Մոնյերը նաև տեղեկացրել է, որ Օլանդը կայցելի Ադրբեջան, Հայաստան և Վրաստան:

«Նախագահ Օլանդի այցելության գլխավոր նպատակներից մեկը կլինի Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ լուծման գործընթացին աջակցություն ցուցաբերելը: Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումը երկու կողմերին կընձեռի մեծ հնարավորություններ:

Երկրորդ նպատակն է՝ ցույց տալ, որ այս տարածաշրջանն անկախ է և կարող է տնօրինել սեփական ապագան: Մենք աջակցում ենք տարածաշրջանային երկրների միջև ընկերությունն ու ծաղաղությունը»,-ասել է դեսպանը:




Լրահոս