ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ձեր հեռախոսը նայե՞լ եք, SMS ստացե՞լ եք»․ հարց՝ ԲԴԽ նախագահի թեկնածու Արթուր Աթաբեկյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականից հետո տեղեկություններ են շրջանառվում որպես Խորհրդի հաջորդ նախագահ Վճռաբեկ դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանի թեկնածության մասին, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտերիմ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի ազգականն է։

Խորհուրդը բաղկացած է 5 դատավոր անդամներից, որոնք ընտրվում են Դատավորների ընդհանուր ժողովի կողմից և 5 գիտնական անդամներից, որոնց ընտրում է Ազգային ժողովը։ Դատական օրենգրքի համաձայն՝ խորհուրդն իր կազմից ընտրում է նախագահ` հաջորդաբար Ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից:

Այսինքն՝ եթե խորհրդի նախագահը մինչև այժմ Ազգային ժողովի կողմից ընտրված Կարեն Անդրեասյանն էր, ապա հաջորդ նախագահը պետք է լինի Ընդհանուր ժողովի կողմից ընտրված դատավոր անդամ։ Այս պահին խորհրդի կազմում դատավոր անդամներ են Արմեն Դանիելյանը, Մերի Համբարձումյանը, Էդգար Հովհաննիսյանը, Քրիստինե Մկոյանը և Արթուր Աթաբեկյանը։

Այսօր ԲԴԽ-ում նիստի ավարտից հետո ArmLur.am-ը հարց ուղղեց ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուին՝ արդյոք Ձեր հեռախոսը նայել եք, արդյոք ունեք ստացած SMS ԲԴԽ նախագահ դառնալու նոր պաշտոնի առաջարկով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս