
Բելառուսի առաջնության ավարտից 1 տուր առաջ Մինսկի Դինամոն դարձել է չեմպիոն: Նախավերջին տուրում մայրաքաղաքային թիմը 1-0 հաշվով հաղթել է ԲԱՏԷ-ին ու անհասանելի դարձել երկրորդ տեղում գտնվող «Նեմանի» համար:
«Դինամոն» վաստակել է 67 միավոր, իսկ «Նեմանը»՝ 62:
Մինսկը ներկայացնող ակումբը երկրորդ տարին անընդմեջ և պատմության մեջ 9-րդ անգամ դարձավ Բելառուսի չեմպիոն: Տիտղոսների քանակով առաջատարը ԲԱՏԷ-ն է՝ 15:
Հիշեցնենք, որ 2024-25 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Դինամոն» պայքարից դուրս էր թողել Հայաստանի չեմպիոն «Փյունիկին»: