Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս պահին վարչության նիստ է անում:
Քիչ առաջ կուսակցության գրասենյակ է ժամանել Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք՝ վարչության նախորդ նիստին «կանչվել էր» նաեւ Հովիկ Աղազարյանը:
Վարչությունը միաձայն պահանջել էր նրան մանդատը վայր դնել, ինչը, մինչ օրս, չի կատարվել: