ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարեն Անդրեասյանի՝ ԲԴԽ անդամ սանիկը կգնա՞ իր հետևից․ հարց՝ Քրիստինե Մկոյանին և Երանուհի Թումանյանցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականի հոկտեմբեր 7-ին Կարեն Անդրեասյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ ու իր հետ ԲԴխ բերեց իր մտերիմներին:

Մասնավորապես, իր սանիկ դատավոր Քրիստինե Մկոյանին ու արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցին:

Բանն այն է, որ Կարեն Անդրեասյան ու Երանուհի Թումանյանցը համատեղ աշխատել են Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակում, որից հետո Երանուհի Թումանյանցն Անդրեասյանի հետ տեղափոխվել է «AM» իրավաբանական գրասենյակ, ապա՝ Արդարադատության նախարարություն, ներկայումս էլ՝ ԲԴԽ-ում:

Եվ ահա նոյեմբերի 18-ին Կարեն Անդրեասյանը հրաժարական տվեց՝ նշելով, որ «Գնում եմ առանց սկանդալի, մաղձի ու հիասթափության և այս թունավոր պաշտոնում` ամենաերկարը դիմացած»:

Այսօր ԲԴԽ նիստում Կարեն Անդրեասյանի սանիկ Քրիստինե Մկոյանին, մտերիմ Երանուհի Թումանյանցին հարց ուղղեցինք՝ արդյոք իրենք էլ կգնան Կարեն Անդրեասյանի հետևից:

Մանրամասները՝ տեսանյութում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս