
Նոյեմբերի 24-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Հրդեհ էր բռնկվել Նոր Արեշ 44 փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում, որտեղ կայանված 2 «Lexus» մակնիշի ավտոմեքենաներից մեկը ամբողջությամբ այրվել էր, մյուսն էլ դարձել ոչ շահագործելի։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հրդեհված «Lexus»-ները Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի վարորդի անունով են եղել։
ArmLur.am-ին հասած տեղեկություններով՝ ավտոմեքենաները Հայաստան են բերվել Արմեն Փամբուխչյանի վարորդի անունով։
Քնար Մանուկյան