Երևանի բացօթյա վաճառակետերից մեկից 11.8 կիլոգրամ սիգ տեսակի ձուկ է առգրավվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սևանա լճում սիգի ձվադրման շրջանում ապօրինի որսի ու վաճառքի կանխարգելման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վաղ առավոտից վերահսկողական ուժեղացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի շուկաներում և սուպերմարկետների հարակից տարածքներում։

Ստուգայցերի ընթացքում մայրաքաղաքի բացօթյա վաճառակետերից մեկում արձանագրվել է 11.8կգ սիգ տեսակի ձուկ, որն առգրավվել է։

Նոյեմբերի 15-ից մինչև 2025թ. հունվարի 20-ը ՀՀ տարածքում գործում է սիգ ձկնատեսակի որսի և վաճառքի արգելք։

Սիգի ապօրինի որսը և վաճառքը ենթադրում է վարչական և քրեաիրավական պատասխանատվություն։




Լրահոս