Ամերիկայի մանկաբույժները մտահոգված են դպրոցահասակ երեխաների ճարպակալման խնդրով, որին նպաստում են պիցցան եւ ֆասթֆուդը, որոնցով երեխաներին կերակրում են դպրոցներում: Խնդրով մտահոգ կազմակերպությունները առաջարկել էին սննդակարգից հանել տապակած կարտոֆիլը, ինչպես նաեւ պիցցայի կարգավիճակը փոխել, քանի որ այն բանջարեղենային կերակուր չի կարելի համարել: Սակայն ԱՄՆ Կոնգրեսի կողմից հերթական անգամ մերժվել է սննդի մասին օրենքում փոփոխություններ կատարելու այս առաջարկը: Սննդամթերքի արտադրողներն անչափ գոհ են Կոնգրեսի նման որոշումից: Նոր ստանդարտների ընդունմամբ իրենք ստիպված կլինեին փոխել արտադրվող սննդամթերքի որակը:
ՊԻՑՑԱՆ` ԲԱՆՋԱՐԵՂԵ՞Ն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ