
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին՝ Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում: Այն կվարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ 2024 թվականին ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը։
«Դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Հայկական կողմի խնդրանքով՝ հանդիպումը կազմակերպվում է Ռուսաստանում»,-ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունն է մեջբերում ՏԱՍՍ-ը: