Հայաստանի առաջատար մարմնամարզիկները մեդալներ են նվաճել առցանց ձևաչափով անցկացված Platinum League մրցաշարում:
2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը 14,487 միավորով ոսկե մեդալ է նվաճել հենացատկում:
Օղակների վրա 13,925 միավորով ոսկե մեդալակիր է դարձել Արթուր Ավետիսյանը, Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցած Վահագն Դավթյանն էլ 6-րդ տեղն է գրավել` 12,700 միավոր:
Նժույգ թափեր վարժությունում երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանը վաստակել է 14,575 միավոր և դարձել ոսկե մեդաալակիր: Արծաթե մեդալն էլ բաժին է հասել Գագիկ Խաչիկյանին, որը վաստակել է 14,525 միավոր: