
Նոյեմբերի 27-ին, ժամը 05:04-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ որ Բալահովիտ գյուղում այրվում է մանկապարտեզ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող մանկապարտեզում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:23-ին, մարվել` 08:17-ին։ Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 50 քմ, առաստաղը՝ մոտ 30 քմ և հատակը մոտ 20 քմ: