
ԿԳՄՍՆ պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ առատ ձյան պատճառով փակ է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց տանող ճանապարհը։
«Այս պահին ամրոցը փակ է այցելությունների համար։ Ճանապարհը բացվելուն պես կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- հայտնում են ՊՈԱԿ-ից։