Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հայտնել է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի սահմանակից տարածքում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել:
Մի խումբ անձինք՝ զինված ակոսափող հրազենով, որսորդական հանդերձանքով և գիշերային տեսողության սարքավորումներով, ներթափանցել են հատուկ պահպանվող տարածք՝ ակնհայտորեն նպատակ ունենալով որս իրականացնել:
Նշված անձինք կրակել են հիմնադրամի պահպանության տեսախցիկի ուղղությամբ՝ փորձելով վնասել FPWC գույքը»։