
Հաշվի առնելով հանրապետությունում եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳ նախարարի հանձնարարականով ուժեղացված ծառայության են անցել Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը։
ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ոստիկանները և փրկարարները կարգավորում են երթևեկությունը, օգնում վարորդներին։
«Հարգելի՛ վարորդներ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել ուշադիր՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ։