Հարավային Կորեայում եղանակային դիտարկումների պատմության ընթացքում նոյեմբեր ամսվա համար ձյան ամենաառատ տեղումներն են գրանցվել: փոխանցմամբ՝ The Korea Herald պարբերականը հաղորդում է տեղումների պատճառով 1 զոհի, 6 վիրավորի մասին։
Օդերևութաբանների տվյալներով՝ Սեուլում գրանցվել են ավելի քան 20 սմ ձյան տեղումներ։ Yonhap-ը հաղորդում է, որ երկրի օդանավակայաններում 40 թռիչք չեղարկվել է, 180-ը՝ հետաձգվել։ Շուրջ 100 ուղևորատար նավ չեղարկել է նավարկությունները։ Հարյուրավոր տներ մնացել են առանց էլեկտրամատակարարման։
Օդերևութաբանները նշում են, որ ձյան տեղումները կարող են շարունակվել նաև նոյեմբերի 28-ին։