Հովիկ Աղազարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի պայքարը թեժանում է։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ում այս օրերին բուռն քննարկում են, որ Հովիկ Աղազարյանը համարձակվել է դեմ դուրս գալ Նիկոլ Փաշինյանին։
Նիկոլ Փաշինյանը իր հարցազրույցում հայտարարեց, որ sms-ով դիմել է Նարեկ Զեյնալյանին ու Հովիկ Աղազարյանին և հորդորել մանդատները վայր դնել։
Նարեկ Զեյնալյանը լուռումունջ կատարել է այս պահանջը, մինչդեռ Աղազարյանը դեռ դիմադրում է։ Բանը հասավ նրան, որ վերջինիս կանչեցին ՔՊ վարչություն, բայց Հովիկ Աղազարյանը շարունակում է մերժել նրան։
ՔՊ-ի ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը չի ներելու Հովիկ Աղազարյանին՝ իր դեմ դուրս գալու համար, ու արդեն իսկ քայլեր է ձեռնարկում Աղազարյանի հետ կապված, քանի որ ոչ մի կերպ չի ենթարկվում իր պահանջին։
Անգամ Ալեն Սիմոնյանն է օրեր առաջ Հովիկ Աղազարյանին «բերման ենթարկել» ու նախազգուշացրել՝ եթե մանդատը վայր չդնի՝ իր և ընտանիքի անդամների համար լավ չի լինի։
Հիմա էլ Հովիկ Աղազարյանը «որոշել է» մարդ բերել Նիկոլ Փաշինյանի վրա, ինչպես երեկ հայտարարել էր՝ սպասում է իր մտերիմ ընկերը Մոսկվայից գա, նրա հետ խորհրդակցի ու նոր հայտնի իր որոշման մասին։
Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանի «պողպատյա մուրճը» ազդում է անգամ իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների վրա, բայց ոչ՝ Հովիկ Աղազարյանի։
Ավելին, ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ խմբակցության պատգամավորները հանդիպում են Հովիկ Աղազարյանի հետ ու հորդորում են չթշնամանալ Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ հնարավոր է հասնեն նրան, որ իրեն և որդուն, ով ևս քրգործով է անցնում, տանեն կալանավորման։
Մինչդեռ ՔՊ-ն ամբողջ թիմով ճնշումներ է գործադրում Հովիկ Աղազարյանի վրա, ստիպում է մանդատը վայր դնել, վերջինս անդրդվելի է։
Հովիկ Աղազարյանի երեկվա հայտարարություններից էլ ակնհայտ էր, որ նրա նկատմամբ լուրջ ճնշումներ կան։
Մանրամասները՝ տեսանյութում։
Սոնա Գրիգորյան