The World’s 100 Best Cities-ն ամփոփել է 2024 թվականի արդյունքները։ Լոնդոնը տասներորդ անգամ անընդմեջ գլխավորում է վարկանիշը՝ իր «մնայուն ոգու և համաշխարհային անզուգական գրավչության համար»: Այս մասին հաղորդվում է Resonance Consultancy խորհրդատվական ընկերության նախագծի կայքում։
Վարկանիշի երկրորդ տեղն զբաղեցրել է Նյու Յորքը՝ «աննկուն ոգով» քաղաքը։
Երրորդ տեղում Փարիզն է՝ «շարունակելով տպավորվել քաղաքների նորացման իր ապագային ուղղված նախաձեռնություններով»։