Նոյեմբերի 28-ը՝ Հատուկ քննչական ծառայության ծառայողի օր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 28-ը նշվում է որպես Հատուկ քննչական ծառայության ծառայողի օր: Նման որոշում կայացրել է Կառավարությունը:

Մասնագիտական տոնի օրը պատահական չի ընտրվել․ ծառայությունը կազմավորվել է 2007 թվականի նոյեմբերի 28-ին։

Արդարադատության նախարարությունը կառավարությանը ներկայացրած որոշման նախագծում նշել էր, որ Հայաստանում մի շարք իրավապահ մարմինների հիմնադրման կամ դրանց համար խորհրդանշական համարվող օրերը պաշտոնապես նշվում են՝ որպես այդ կառույցների աշխատողների մասնագիտական տոն: Եվ ինչպես կառավարությունը սահմանել է, օրինակ, Ազգային անվտանգության մարմինների աշխատողի, Փրկարարի, Դատախազության, Քրեակատարողական ծառայողի, Հարկադիր կատարողի, Քննչական կոմիտեի ծառայողի, Ոստիկանության օր, այդպես էլ նպատակահարմար է համարվում, որ սահմանվի նաև Հատուկ քննչական ծառայության ծառայողների մասնագիտական տոն:




Լրահոս