
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 28-ի նիստում որոշեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ նշանակել Արթուր Պողոսյանին՝ 6 տարի ժամկետով:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Արթուր Պողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ՝ վեց տարի ժամկետով»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի «խնդրանքով» հրաժարական էր տվել ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը: